Մեր Մասին
Մեր ձեռնարկության կազմավորման պատմությունը սկսվում է 1961 թվականին և կապված է Հատուկ Կառավարման "Հիդրոէլեկտրոմոնտաժ" Տրեստի Անդրկոկասյան Բաժնի ստեղծման հետ։ 1985 թվականին հիմնարկը վերանվանվեց "Էլեկտրասեվկավմոնտաժ" և մինչև 1995 թվականը հանդիսանում էր Կրասնոդարում (Ռուսաստանի Դաշություն) գտնվող և նույն անունը կրող Տրեստի դուստր ձեռնարկությունը։ 1995 թվականին ժառանգելով իր անցյալի լավագույն փորձն ու գիտելիքները Կարեն Սարգսի Գրիգորյանը հիմնադրում է "Էլեկտրասեվկավմոնտաժ" էլեկտրատեխնիկական սարքավորումների մոնտաժման և կարգաբերման ձեռնարկություն" ՍՊ ընկերությունը: Վերջինիս գլխավորությամբ ընկերությունը սկսում է ինքնուրույն կատարել կոմպլեքսային աշխատանքներ էներգետիկայի բնագավառում։ Ներգրավելով Հայաստանում և արտերկրում իրագործված էներգետիկ ծրագրերումում մասնակցություն ունեցած փորձառու մասնագետների՝ կարճ ժամանակահատվածում ընկերությունը համալրում է Հայաստանում իր ոլորտի առաջատարների շարքերը։
Ներկայումս "Էլեկտրասեվկավմոնտաժ" ԷՍՄԿՁ" ՍՊԸ-ն իրենից ներկայացնում է ժամանակակից և դինամիկ զարգացող ինժինիրինգային ձեռնարկություն, որը առաջարկում է ճարտարագիտական ծառայությունների ամբողջական փաթեթ, որը իր մեջ ներառում է էլեկտրատեխնիկական սարքավորումների և համակարգերի նախագծում, մոնտաժ և կարգաբերում։ Զինված լինելով բոլոր հաստոցներով, որոնք անհրաժեշտ են մետաղի մշակման համար, կազմակերպությունը հնարավորություն ունի արտադրելու տարատեսակ մետաղական կոնստրուկցիաներ, ինչպես նաև ոչ ստանդարտ էլեկտրատեխնիկական սարքավորումներ։ Լինելով միջազգային գործընկերության կողմնակից՝ մեր կազմակերպությունը սկսում է անդամակցել մեծ համբավ վայելող "Ինտերէլեկտրոնալադկա" (գլխամասը՝ ք․ Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն) և "Ինտերէլեկտրոինժինիրինգ" (գլխամասը՝ ք․ Իվանովո, Ռուսաստանի Դաշնություն) կազմակերպություններին, որոնք միավորում են ԱՊՀ երկրների առաջատար մոնտաժային և կարգաբերման ձեռնարկությունները։
Մեր կազմակերպությունը պարբերաբար անցնում է որակի և բնապահպանական նորմերի աուդիտ , ինչի մասին վկայում են ԻՍՕ 9001:2015, 14001:2015 և 45001:2018 միջազգային համապատասխանության սերտիֆիկատները։ 2005 թվականին մեր ընկերությունը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության Դիպլոմով՝ ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերված նշանակելի արդյունքների և որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար ։